Կոչ են արել Ռուսաստանում թույլատրել ԱՀԿ հաստատած բոլոր պատվաստանյութերը 

Կոչ են արել Ռուսաստանում թույլատրել ԱՀԿ հաստատած բոլոր պատվաստանյութերը 

Ռուսաստանի գործարարների իրավունքների լիազոր ներկայացուցիչ Բորիս Տիտովը կոչ է արել թույլատրել Ռուսաստանում կիրառել կորոնավիրուսի դեմ նախատեսված բոլոր այն պատվաստանյութերը, որոնք հաստատված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Բիզնես-օմբուդսմանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է ճանաչել արտասահմանյան դեղամիջոցները, սակայն միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Տիտովը ընդգծել է, որ ներկայիս բարդ իրավիճակում չի կարելի սկզբունքայնություն ցուցադրել, այլ պետք է անել բացատություններ եւ չսպասել, մինչեւ արտասահմանյան բյուրոկրատիան կհաստատի ռուսական պատվաստանյութը։ Նա հավելել է, որ ավելի ուշ էլ կարելի է պարզել հարաբերություններ եւ մեկմեկու հանդեպ հավակնություններ ներկայացնել, երբ վարակն արդեն կնահանջի, սակայն դա չի կարելի անել հիմա։ Հիշեցնենք, որ ներկայումս ԱՀԿ-ն հաստատել է հետեւյալ հակակորոնավիրուսային պատվաստանյութերը․ Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, Johnson&Johnson, Sinopharm եւ Sinovac։