Սրճարանատերերը փոխել են պայքարի տակտիկան․ ո՞րն է այն

Սրճարանատերերը փոխել են պայքարի  տակտիկան․ ո՞րն է այն

Երեկ Օպերայի հարակից սրճարաններն ապամոնտաժում էին, աղմուկ էր, ընդհարում,  այսօր հանդարտվել են։ Սրճանատերերը, աշխատողները խաղաղ նայում են, թե ինչպես են իրենց աչքի առաջ փլվում իրենց սրճարանները։ Մի գիշերվա մեջ խելոքացա՞ն․․․ Ի՞նչ եղավ։

Գույքի, ունեցվածքի, տարածքի կռիվը շատ նման է ճակատային կռվի։ Երբ անսպասելի է լինում հարձակումը, հրամանատար չի լինում, խուճապի են մատնվում՝ մինչ այն պահը, երբ հայտնվում է հրամանատարն ու ասում՝ հանգիստ կազմակերպվեք։ Ճիշտը սա է։

Այս լռությունը ավելի խոսուն է, քան երեկվա վայնասունը։ Լռությունը, թվացյալ համաձայնությունը  հուշում է, որ մեծ կռիվ է սպասվում իրավական դաշտում։ Առայժմ՝  թույլ տալ հակառակորդին ակտիվ գործել։ Արգելք չհանդիսանալ, չխոչընդոտել․ դրանք քաղաքական դիվիդենդներ են, որ հետո օգտագործվելու է նրա դեմ։

Ճակատային կռվում, երբ կողմերից մեկը սխալվում է, պետք չէ որևէ բան նախաձեռնել։ Գործում են այս  տակտիկայով։ Չպետք է կռվել, պայքարել, «նրան սխալ հանել», ընդամենը պետք է թույլ տալ, որ նա սխալների վրա սխալներ ավելացնի։

․․․ Իսկ սխալները կետերից գծի են վերածվում, որը պարանի պես կարող է երկիրը քարշ տալ անդունդ։