Բռնցքամարտի ԱԱ. պայքարը շարունակում է Հայաստանի 4 ներկայացուցիչ

Բռնցքամարտի ԱԱ. պայքարը շարունակում է Հայաստանի 4 ներկայացուցիչ

Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 54 կգ քաշային Վահե Բադալյանն ու Արման Դարչինյանը պարտություն են կրել:

Հաղթանակ է տարել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, ով հաղթել է Կոլումբիայի ներկայացուցիչ Կրիստիան Սալգադոյին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Այսպիսով, ԱԱ-ում պայքարը շարունակում է Հայաստանի 4 ներկայացուցիչ: