Փաշինյանն իր ուղերձում ըստ էության քաղաքացիական բախումների կոչ արեց

Փաշինյանն իր ուղերձում ըստ էության քաղաքացիական բախումների կոչ արեց

Երբեւէ չէի մտածի, որ կհասնենք այն օրվան, երբ կլսենք այնպիսի ուղերձ, հնչեցված Հայաստանի ղեկավարի կողմից, որը լսեցինք այսօր։ Դա ուղերձ  չէր, դա խայտառակություն էր։ Դա ավելին՝ աթոռից կառչած եւ աթոռը կորցնելու վախից իրականության զգացումը կորցրած ոչ հավասարակշիռ մարդու խոսք էր։ Մի կողմ թողնելով ուղերձում տեղ գտած մանիպուլյացիաները, արձանագրենք, որ Փաշինյանն ըստ էության հետեւյալ մտքերը արտահայտեց 

•    Նա մեղադրեց Ռուսաստանին՝ Հայաստանին դավաճանելու մեջ

•    մեղադրեց Ռուսաստանին՝ Հայաստանը պետականազրկելու մտադրության մեջ

•    Հերթական անգամ Արցախի հետ կապված բոլոր մեղքերում մեղավոր նշանակեց Ռուսաստանին, 

• հայտարարեց, որ Հռոմի ստատուտի վավերացումն ըստ էության Ռուսաստանի դեմ ձեռնարկված դեմարշ քայլ է

•    Ի հակակշիռ վերջին օրերին ձեւավորված շարժման, ըստ էության հայտարարեց, որ ձեւավորում է այսպես կոչված «անկախության պաշտպանության շարժում», որը ղեկավարելու է անձամբ

•    Հերթական անգամ հանրությանը պառակտեց՝ բաժանելով, այսպես կոչված, «անկախության պաշտպանության շարժման կողմնակիցների» եւ «Հայաստանը ծայրագավառի վերածելու շարժման ներկայացուցիչների»

•    Ըստ էության նման բաժանարար գիծ գծելով, Փաշինյանը հայտարարեց, որ մտնում է քաղաքական պայքարի մեջ։ Դժվար է ասել, հասկացավ արդյոք թե ինչ ասաց, բայց ըստ էության՝ քաղաքացիական պատերազմի կամ քաղաքացիական բախումների կոչ կար նրա ելույթի վերջավորությունում։ Եվ Ռուսաստանին անուղղակի հայտարարված պատերազմ։