Հիմա իմ հարազատ եղբայրը դիրքերում ա. Արուս Տիգրանյան

Հիմա իմ հարազատ եղբայրը դիրքերում ա. Արուս Տիգրանյան

Լրագրող, հաղորդավար Արուս Տիգրանյանն ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրառում է կատարել․

«Էս մասին քիչ եմ խոսում, բայց հիմա իմ հարազատ եղբայրը դիրքերում ա, ու ասել, որ սարսափելի տագնապի մեջ եմ իրա համար, նշանակում ա ոչինչ չասել:

Կլինի ընդունենք, որ բոլորս տագնապի մեջ ենք ամեն մեկս իր հարազատի համար, իր հայրենակցի համար, ամեն մեկս մեր տագնապի աստիճանից ելնելով մի բան ա անում: Մեկը գոռում ա, մյուսը՝ գրում, մեկը փորձում ա ռացիոնալ լուծում գտնի, մեկի հոգեկանն էլ ժխտման մեջ ա ու կտրվել ա իրականությունից: Դա չի նշանակում, որ չենք ցավում, չենք սարսափում, չենք ուզում փոխել էս իրականությունը:

Կլինի՞ չատենք իրար: Կլինի՞ կարեկցենք ու հոգ տանենք: Կլինի՞ օգնենք իրար»::