Բյուջեի մուտքերը նվազել են, որն է պատճառը        

Բյուջեի մուտքերը նվազել են, որն է պատճառը        

Պարբերաբար տարբեր ոլորտներում դրական դինամիկա արձանագրող վարչապետը, որն անգամ ծնելիության եւ զբոսաշրջության թվերն է հրապարակում, ՀԴՄ կտրոնների խփելու վիճակագրությունը, տնտեսական ակտիվության ցուցանիշների փոքր ինչ աճը, զարմանալիորեն լռում է բյուջեի մուտքերի հավաքագրման մասով։ Իսկ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում զետեղված բյուջեի մուտքերի աղյուսակը ցույց է տալիս, որ 2019 թվականի սեպտեմբերին հավաքագրվել է 140.7 միլիարդ դրամ, հոկտեմբերին՝ 132.1 միլիարդ։ Այսինքն, բյուջեի մուտքերը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել են։

Սա մտորելու տեղիք պետք է տա կառավարությանը, իսկ ՊԵԿ-ին պետք է ստիպի բացահայտել պատճառները։ Եւ առհասարակ, ինչպես Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա հավաքագրումների նվազումն է որոշակի հետեւությունների տեղիք տալիս, այնպես էլ հարկերի հավաքագրման ցուցանիշներն են անհանգստացնող։