Հովիկ Աբրահամյանի որդին ներկայացել է դատախազություն

Հովիկ Աբրահամյանի որդին ներկայացել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախօրեին դատախազություն է ներկայացել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Սպասում ենք, որ ծանուցում ստացած մյուս անձինք էլ կներկայանան՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում»,– ասաց Գոռ Աբրահամյանը։