Կգործի Կապան-Ճակատեն-Կապան երթուղին․ Սյունիքի մարզպետարան

Կգործի Կապան-Ճակատեն-Կապան երթուղին․ Սյունիքի մարզպետարան

ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեռք է բերել «Ուազ» մակնիշի ուղեւորատար ավտոմեքենա, որը հատկացվել է Կապանի համայնքապետարանին, եւ այսօրվանից արդեն ամենօրյա ռեժիմով՝ օրական 3 անգամ այն կսպասարկի Կապան–Ճակատեն–Կապան երթուղին։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից համայնքապետարանին է հատկացվել նաեւ մեկ բեռնաուղեւորատար ավտոմեքենա։

Սյունիքի մարզպետարան