Ցամաքային սահմանով երկիր մուտք գործելու հետ կապված սահմանափակումները վերացվել են 

Ցամաքային սահմանով երկիր մուտք գործելու հետ կապված սահմանափակումները վերացվել են 

Ռուսաստանն այսօրվանից՝ հուլիսի 15-ից, վերացնում է ցամաքային սահմանով երկիր մուտք գործելու հետ կապված սահմանափակումները, որոնք մտցվել էին 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։ Համապատասխան որոշումը ստորագրվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից։

Ավելի վաղ, պայմանավորված համաճարակային իրավիճակի բարելավման հետ, որոշում էր կայացրել հուլիսի 14-ից վերացնել օտարերկրացիների՝ Ռուսաստան օդային եւ ջրային ճանապարհով մուտք գործելու հետ կապված հակապանդեմիական սահմանափակումները։