Մրցույթի մեջ են, թե ով ավելի մեծ սուտ կասի

Մրցույթի մեջ են, թե ով ավելի մեծ սուտ կասի

Ամուսիններով 2018 թվականի տակ են մնացել։ Կնիկը փողոցում զարդ է գտնում և փնտրում տիրոջը։ Իսկ այդ կինը գիտե՞ք ով է։ Երկրի, կարելի է այսպես ասել՝ ղեկավարի կինը։ Ու գիտե՞ք այդ կինը հավատում է, որ մարդկանց մի խումբ կա, որ դեռ կհավատա իրեն ու կասի՝ վա՜յ տեսեք «ի՜նչ իսան է, որ քյասիբ հալին զարդ է գտել ու առանց դրամական փոխհատուցման ուզում է զարդը տա»։Սա նման է, համարյա չի տարբերվում, երբ 2018-ին իրենց բնակարանը անվճար տրամադրել էին իբր կարիքավոր մի ընտանիքի, կամ երբ Ֆրանսիա էր գնացել ու ձեռքին ընդամենը մի երկու հարյուր եվրո է եղել ու աղջկա համար, մի «բոթաս էր հազիվ կարողացել գնել»։ Բա որ ասում էր՝ ինքնաթիռ նստելուց վախենում եմ․․․

Մեր 16 հարկանի շենքում, որտեղ մոտ 500 բնակիչ է ապրում ու ամեն օր քամին բալկոններից մեկի զարդի գնից թանկ հագուստն է քշում կամ էլ ինչ որ բան են կորցնում շենքի տարածքում, սովորություն է, ով տեսնում, տանում է դնում կամ կախում է շենքի առաջին հարկում գտնվող խանութում ու որևէ իր կորցրած մարդը գնում ու խանութից վերցնում է։ Սա նրա համար, որ ինքը ավելի մեծ հնարավորություն ունի և զարդի փոխանցման ավելի հարմար լծակներ ունի։  

2018-ին ամուսինն էլ նման Էժանագին շոուներ էր անում։ Հիշում եմ 2019 թվականի սեպտեմբերին ֆեյսբուքյան մի գրառում էր արել․ 

«Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին:

Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն:

Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած:

Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետեւից…

Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»:

Հիմա ասեք, խնդրում եք նրա ասածի մեջ ո՞րն էր ճիշտը։ Մեքենայի հետևից ջուր շպրտե՞լը, թե որ ինքը արցախցուն հուսախաբ չի արել։ Էժանագին հնարքներ են, որոնք 2018-ին անցնում էին, որովհետև մարդիկ հավատում էին նրանց, իսկ հիմա նույնիսկ ծիծաղելի չի, հակաէսթետիկ է նման կուկուռուզատիպ դրվագներով փիառվելը․․․։ Ուշադրություն դարձրեք, դեռևս 2019-ին Նիկոլը սպասում էր իր դեմ ,,հարձակումների,, , գրում էր՝ Արփին ինձ հետ է։ Այս միջադեպի տրմաբանական ավարտը եղավ այն, որ իրեն փիառ անելով, արցախցիներին խաբելով ու սրտները շահելով՝ Արցախը հանձնեց։ Հիմա էլ կինն է էժանագին փիառներ անում։ Երևի Արցախով չբավարարվեն։ 

Հինգ տարի է մարդուկնիկ մրցույթի մեջ են՝ թե ով ավելի մեծ սուտ կասի․․․