Հայաստանն ինքն է որոշում ՀԱՊԿ-ում իր մասնակցության մակարդակը․ Սեմերիկով

Հայաստանն ինքն է որոշում ՀԱՊԿ-ում իր մասնակցության մակարդակը․ Սեմերիկով

Հայաստանը շարունակում է ՀԱՊԿ անդամ լինել և ինքն է որոշում կազմակերպությունում իր մասնակցության մակարդակը՝ ելնելով սեփական շահերից։  Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

«Հայաստանի մասով իրավիճակը հասկանալի է, և ղեկավարությունը բազմիցս հայտարարել է այդ մասին։ 
Նրանք մեր կազմակերպության անդամ են և իրենց շահերից ելնելով ինչ-որ միջոցառումների մասնակցում են, ինչ-որ միջոցառումների` ոչ, բայց չեն խոչընդոտում դրանց անցկացմանը։ Այդ պատճառով բնականոն աշխատանք է ընթանում», - ասել է նա «Եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման արդիական հարցեր» միջազգային համաժողովի շրջանակում։