ԱՄՆ-ն ձգտում է իշխանությունը վերադարձնել Նիգերի կառավարությանը․ Բլինքեն

ԱՄՆ-ն ձգտում է իշխանությունը վերադարձնել Նիգերի կառավարությանը․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիգերի տապալված նախագահ Մուհամեդ Բազումի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Վաշինգտոնի մտադիր է իշխանության վերադարձնել Նիգերի օրինական կառավարությանը։
Այդ մասին ասվում է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարը շարունակում է կապի մեջ լինել նախագահ Բազումի հետ՝ քննարկելու Նիգերում տեղի ունեցող զարգացումները։ 
Միացյալ Նահանգները շարունակում է ճնշում գործադրել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության վերականգնման համար՝ Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի, Աֆրիկյան միության և միջազգային գործընկերների տեսակետներին համահունչ: