Կալուգայում ուկրաինական 6 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ

Կալուգայում ուկրաինական 6 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ-խմբ․) օգոստոսի լույս 3-ի գիշերը կասեցրել է Կալուգայի շրջանում Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակման փորձը։ 
Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՀՕՊ միջոցներով ոչնչացվել է 6 ԱԹՍ»,- նշում է գերատեսչությունը և մանրամասնում, որ կանխված ահաբեկչական հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:

Ավելի վաղ ԱԹՍ-ների կանխված հարձակման մասին հայտնել էր Կալուգայի մարզպետ Վլադիսլավ Շապշան:

Նա նշել էր, որ դեպքի վայրում աշխատում են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները: