Հետախուզվողը հայտնաբերվել է Մուրացանի փողոցում

Հետախուզվողը հայտնաբերվել է Մուրացանի փողոցում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 7-ին, ժամը 08.25-ին, Մուրացանի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Արթուր Կ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: