Չելյաբինսկում կորոնավիրուս ունեցող եւս երեք հիվանդ է հայտնաբերվել

Չելյաբինսկում կորոնավիրուս ունեցող եւս երեք հիվանդ է հայտնաբերվել

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում եւս երեք մարդու մոտ հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով փոխնահանգապետ Իրինա Գեխտի փոխանցած տեղեկությունները։

Բոլոր նոր վիրուսակիրները հոսպիտալացվել են։ Նշենք, որ առաջին վիրուսակիրը Չելյաբինսկի մարզում հայտնաբերվել էր մարտի 21-ին։ Վիրուսակիրը նոր էր վերադարձել Իսպանիայից։ Գեխտը նաեւ նշել է, որ եւս երեք անձի անալիզների պատասխաններն էլ դեռ չեն ստացվել լաբորատորիայից։