ԱՄՆ-ն հույս ունի հակաիրանական ընդարձակ կոալիցիա ստեղծել

ԱՄՆ-ն հույս ունի հակաիրանական ընդարձակ կոալիցիա ստեղծել

ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ այս շաբաթ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հարթակը կկարողանա օգտագործել եւ ստեղծել ընդարձակ կոալիցիա՝ Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու համար՝ պատճառաբանելով վերջինիս ունեցած հնարավոր առնչակցությունը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։ Ըստ հրապարակման, Թրամփը դեմ է ուղիղ ռազմական ուժի կիրառմանը Թեհրանի դեմ, եւ նախընտրում է դրա փոխարեն աջակցել Սաուդյան Արաբիային, եթե այն կորոշի Իրանի դեմ ինչ որ ռազմական գործողություններ ձեռնարկել։ ԱՄՆ որոշ դաշնակիցներ սակայն լիարժեքորեն եւ միանշանակորեն չեն հավատ ընծայում ամերիկյան հետախուզության տվյալների հանդեպ, որոնց վրա հիմնվում է Պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ԻԻՀ-ին մեղադրելով Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ իրականացված հարձակումների հետ կապ ունենալու մեջ։ Թրամփը ցանկանում է, որ ՄԱԿ շրջանակում ընդարձակ կոալիցիոն պատասխան տրվի Իրանին։ Նախընտրական տարում Թրամփը չի ձեռնարկի ռազմական բախում Թեհրանի հետ, քանի որ դա կբերի նավթի գների շեշտակի աճի ու կարող է հարվածել ամերիկյան տնտեսությանը, որքան էլ այժմ Սպիտակ տունը հայտարարի, որ ԱՄՆ-ն ընդունակ է ինքնուրույն լիարժեքորեն ծածկել նավթի այն պահանջարկը, որն ունի իր տնտեսությունը։