«Հրապարակ». Բուռն քննարկումներ կառավարությունում. ոմանք դեմ են եղել արտակարգի երկարաձգմանը

«Հրապարակ». Բուռն քննարկումներ կառավարությունում. ոմանք դեմ են եղել արտակարգի երկարաձգմանը

Կառավարությունում բուռն քննարկումներ են ընթացել արտակարգ դրությունը եւս 30 օր երկարաձգելու շուրջ: Վարչապետն ու ֆինանսական բլոկի պատասխանատուներն ի սկզբանե դեմ են եղել երկարաձգմանը՝ փաստարկելով տնտեսության կաթվածահար վիճակը, երկար քննարկումներից հետո նրանց համոզել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ չեղարկումն աղետալի հետեւանքների կհանգեցնի: Նա պնդել է իր կանխատեսումները՝ ասելով, որ դրանք իրականություն են դառնալու, եւ ապրիլի վերջին 3 հազար եւ ավելի վարակակիր ենք ունենալու: Ի վերջո, ընտրել են ոսկե միջինը՝ արտակարգ դրությունը շարունակել, բայց սահմանափակումները թուլացնել փուլ առ փուլ, սկզբից թույլ տալ շինարարական աշխատանքները, հետո՝ արդյունաբերությունը եւ այլն: