Սա Բաքվի կանխամտածված քայլն է՝ ԼՂ հայերին էթնիկ զտումների ենթարկելու նպատակով․ Արարատ Միրզոյան

Սա Բաքվի կանխամտածված քայլն է՝ ԼՂ հայերին էթնիկ զտումների ենթարկելու նպատակով․ Արարատ Միրզոյան

Սա Ադրբեջանի կողմից կանխամտածված գործողությունն էր՝ ընդդեմ ԼՂ հայ ժողովրդի և 2020 թ․ եռակողմ հայտարարությունների կոպիտ խախտմամբ։ Ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է շուրջ 200, վիրավորվել 400 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, կան անհետ կորածներ։

Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նկարագրելով ԼՂ-ում ստեղծված անմխիթար իրավիճակը, Միրզոյանը տեղեկացրել է, որ հարյուրավոր արցախցիներ մնացել են անօթևան ու փախստական, ենթարկվելով Արդբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը։

Միրզոյանը մատնանշել է Ադրբեջանի իրականացրած առանձնահատուկ վայրագությունները, այդ թվում՝ քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների թիրախավորումը, ղարաբաղի տղամարդկանց հատուկ ցուցակ կազմելը՝ հետագա պատժի ու կտտանքների նկատառոմով և այլ անմարդկային գործողությունները։

ՀՀ ԱԳ նախարարը հորդորել է միջազգային հանրությանը՝ առավել պատշաճ ուշադրություն դարձնել ԼՂ-ում ստեղված իրավիճակին, համարժեք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ անսալով ԼՂ հայության արդարացի պահանջին։