Աֆղանստանում Դոնալդ Թրամփի ձեռքից վերցրել են հեռախոսը

Աֆղանստանում Դոնալդ Թրամփի ձեռքից վերցրել են հեռախոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Աֆղանստան կատարած այցի ընթացքում առանց հեռախոսի է մնացել։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը, հավելելով, որ առանց հեռախոսի են մնացել նաեւ Թրամփին ուղեկցող պաշտոնյաներն ու լրագրողները։ Պարբերականի տվյալների համաձայն, Թրամփի թվիթերյան էջում հրապարակումները թարմացրել են Սպիտակ տան աշխատակիցները, որպեսզի հանկարծ չնկատվեր, որ սոցկայքերով տարված նախագահը գրառումներ չի անում, եւ չառաջանար իրարանցում, ինչպես անցյալ տարի։ Ուշագրավ է այն, որ Թրամփին ուղեկցող լրագրողները մինչեւ վայրէջքը չեն իմացել, թե ուր են գնում։ Նշենք, որ Թրամփի այցելությունը եղել է անակնկալ։ Այցի ընթացքում ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ։