Ահաբեկիչ են ոչնչացրել

Ահաբեկիչ են ոչնչացրել

Ռուսաստանի Դաղստանի ինքնավար հանրապետությունում ոչնչացրել են ահաբեկչի, ով հարում էր «Իսլամական պետություն» խմբավորմանը։ Ինչպես նշում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, ահաբեկչին լիկվիդացրել են Էնդիրեյ գյուղում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում։ Հայտնի է, որ նա մասնակից է եղել իրավապահների վրա իրականացված մի շարք բանդիտական հարձակումների եւ սպանությունների։ Նրա հանցակիցներին ոչնչացրել էին այս տարվա հոկտեմբերին։