Լրագրողի սպանության մասին պատմող ֆիլմի նկարահանումներն ավարտվել են

Լրագրողի սպանության մասին պատմող ֆիլմի նկարահանումներն ավարտվել են

Ամերիկացի հայտնի դերասան Շոն Պենը ավարտելով նկարահանումները Թուրքիայում, վերադարձել է ԱՄՆ։ Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, Շոն Պենը նկարահանում է ֆիլմ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության մասին։ Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ նա նկարահանումներ է իրականացրել Ստամբուլում գտնվող սաուդական հյուպատոսարանի մոտ։