Հիմար է ինչպես շշի խցանը

Հիմար է ինչպես շշի խցանը

ԱՄՆ նախագահը արձագանքել է նախկին Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ իր հասցեին արված քննադատություններին, հայտարարելով, որ Թիլերսոնի մտավոր կարողությունները չեն բավարարել, որպեսզի կարողանա աշխատել նման բարձր պաշտոնում։ Թվիթերյան իր էջում ԱՄՆ նախագահը գրել է․ «Մայք Պոմպեոն աշխատում է շատ լավ։ Ես հպարտանում եմ նրանով։ Նրա նախորդ Ռեքս Թիլերսոնը չունեն այն անհրաժեշտ մտավոր կարողությունները, նման պաշտոնի համար։ Նա հիմար էր, ինչպես խցանը։ Ես ստիպված էի ազատվել նրանից, որքան կարելի է շուտ։ Նա սարսափելի ալարկոտ էր։ Հիմա խաղն այլ հունով է ընթանում եւ Պետդեպում այլ մթնոլորտ է»։ Թիլերսոնն էլ ավելի վաղ ասել էր, որ Թրամփը կարգապահ չէ, վստահում է միայն իր բնազդներին եւ հակված է հուզիչ որոշումների կայացմանը։ Բացի այդ Թիլերսոնը ասել էր, որ նախագահ Թրամփը չի սիրում կարդալ, չի կարդում իր համար հատուկ պատրաստված զեկույցները, տանել չի կարողնաում մանրամասները եւ շատ են եղել դեպքերը, երբ հետ են կանգնեցրել այնպիսի որոշումներից, որոնք կարող էին բերել օրենքի խախտման։