Հնարավոր է ենթարկվի քրեական պատասխանատվության

Հնարավոր է ենթարկվի քրեական պատասխանատվության

Իսպանիայի հարկային ծառայությունը կոլումբիական ծագմամբ աշխարհահռչակ երգչուհի Շաքիրային կասկածում է 14,5 միլիոն եվրո հարկեր չվճարելու մեջ, ինչի պատճառով հնարավոր է երգչուհու դեմ քրեական գործ հարուցվի։ Այս մասին հայտնում է El Pais պարբերականը։ Առաջիկայում իսպանական դատախազությունը վարույթ կհարուցի այս առնչությամբ։ Իսպանիայում կարծում են որ Շաքիրան չի վճարել եկամտային եւ գույքային հարկերը։ Ըստ Իսպանիայի օրենսդրության, եթե անձը Իսպանիայի տարածքում բնակություն է հաստատում ավելի քան 6 ամիս, ինքնաբերաբար դառնում է հարկային ռեզիդենտ։ Շաքիրան, ըստ իսպանական հարկային ծառայության, բնակվում է Իսպանիայում 2011 թվականից։