Հրաժարվել է ռուսական ուղղաթիռներից

Հրաժարվել է ռուսական ուղղաթիռներից

Ֆիլիպինները հրաժարվել է ռուսական ուղղաթիռներ գնել ԱՄՆ կողմից սահմանված հակառուսական սանկցիաների պատճառով։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ռազմական նախարար Դելֆինա Լորենզանան։ Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, ռուսական ուղղաթիռների փոխարեն Մանիլայում որոշել են գնել ամերիկյան Black Hawk ուղղաթիռները 240 միլիոն դոլարով, ավելի էժան ռուսական Mи-171-ի փոխարեն։ Ֆիլիպինների ռազմական նախարարը պարզաբանել է, որ կգնեն 16 ամերիկյան ուղղաթիռներ, իսկ պայմանագիրը կստորագրեն հաջորդ տարի։ Ըստ հաղորդման, դիտարկվել են մի քանի տարբերակներ՝ ռուսական, ամերիկյան, հարավկորեական Surion եւ անգլո-իտալական AgustaWestland ընկերության կողմից արտադրված AW139։