ՖԻՖԱ-ն կհետաքննի մարզուհիների հանդեպ սեքսուալ ոտնձգությունների մասին հարցը

ՖԻՖԱ-ն կհետաքննի մարզուհիների հանդեպ սեքսուալ ոտնձգությունների մասին հարցը

Ֆուտբոլի աֆղանստանյան ֆեդերացիայի ղեկավար Քերամուդին Քարիմը եւ մի շարք մարզիչներ ու ֆեդերացիայի բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվում են կին ֆուտբոլիստների հանդեպ սեքսուալ ոտնձգություններ իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է DW-ն։ Ոտնձգությունների մասին ահազանգել են ներկա եւ նախկին մի շարք մարզուհիներ։ Սկանդալը հատկապես թափ է հավաքել, երբ երկրի կանանց ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Խալիդա Պոպալը հայտարարել է, որ մինչեւ 17 տարեկան կատեգորիայի ազգային հավաքականում լինելու համար երեք նախապայման է պետք՝ լինել բարետես, աղքատ ընտանիքի երեխա լինել եւ պատրաստ լինել ամեն ինչի։ Ի դեպ, Խալիդա Պոպալը ներկայումս ապրում է Դանիայում։ Չի բացառվում, որ մեղադրանքների շրջանակներում տուժածների թիվը աճի։ ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ կհետաքննի հայտարարությունները, թեեւ Քերամուդին Քարիմը հերքել է մեղադրանքները։