Կշարունակի ապաստանել դեսպանատանը

Կշարունակի ապաստանել դեսպանատանը

«Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբան Բերի Պոլակը հայտարարել է, որ իր վստահորդը կշարունակի ապաստանել Լոնդոնի էկվադորյան դեսպանատանը։ Այդ կերպ Ասանժի շահերի պաշտպանն արձագանքել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի հայտարարությանն առ այն, որ Ասանժը կարող է լքել դեսպանատունը, քանի որ բանակցություններ են ընթանում, որ բրիտանական կողմը նրան չի արտահանձնի այն երկրին, որտեղ նրան սպառնում է մահապատիժ։ Այս մասին գրում է The Telegraph պարբերականը։ «Պատկերացումը, թե Ասանժը չպետք է վախենա արդարադատությունից, եթե նրան մահապատիժ չի սպառնալու, ակնհայտորեն սխալ է։ Որեւէ մեկը չպետք է մեղադրվի ճշմարտանման ինֆորմացիայի հրապարակման համար»,- պարզաբանել է փաստաբան Պոլակը։