Էյֆելյան աշտարակը նորից կփակվի

Էյֆելյան աշտարակը նորից կփակվի

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Փարիզում սպասվող «դեղին ժիլետների» հերթական բողոքի ակցիայով պայմանավորված, Էյֆելյան աշտարակը փակ կլինի։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Ցույցերի պատճառով, որոնք տեղի կունենան Փարիզում, Էյֆելյան աշտարակը դեկտեմբերի 8-ին չի գործի այցելուների համար»,- ասված է աշտարակի ղեկավարության թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ։ Նշենք, որ բողոքի ցույցերը իրականացվում են արդեն մի քանի շաբաթ ընդդեմ վառելիքային թանկացումների։ Ցույցերը խլել են չորս մարդու կյանք։ Կառավարության ներկայացուցիչները չեն բացառում, որ փորձ է արվում ցույցերը օգտագործել պետական հեղաշրջում իրականացնելու համար։