Հեռանում է կուսակցության նախագահի պաշտոնից

Հեռանում է կուսակցության նախագահի պաշտոնից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռանում է «Քերիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահի պաշտոնից։ Կուսակցությունը նա ղեկավարում է արդեն 18 տարի։ Այս մասին հայտնում է DW-ն։ «Ավելի քան 18 տարի ես եղել եմ լիդերը այս մեծ, հպարտ եւ միակ ժողովրդական կուսակցության եւ ինձ համար մեծ հաճույք էր ու մեծ պատիվ։ Շնորհակալություն»,- իր ելույթում ասել է Մերկելը։ Նա իր ելույթի ժամանակ իր կուսակիցներին կոչ է արել շարունակել մնալ հավատարիմ նույն արժեքներին եւ դեմքով նայել նոր համաշխարհային սպառնալիքներին։ Մերկելը բավական հուզվել է եւ հազիվ զսպել արցունքները։