Ղազախստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը

Ղազախստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը

Ստացված տեղեկությունների հաաձայն՝ սույն թվականի հունվարի մեկի գիշերը Կարագանդա քաղաքի  «Հին Հռոմ» ռեստորանում հաճախորդների միջև կենցաղային հողի վրա  տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով   զոհվել է մի տղամարդ, երեքը՝ ստացել են վնասվածքներ։
Խորապես վշտացած ենք ողբերգալի դեպքի կապակցությամբ, որը մարդկային կյանք է խլել։ Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածի հարազատներին և բարեկամներին։
Վստահ ենք, որ հետաքննությունը կպարզի տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն և օրենքին համապատասխան պատիժ կկրեն։
Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար իշխում է ազգամիջյան համաձայնությունը և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ բացարձակ հանդուժողականությունը։
Հուսով ենք, որ ԶԼՄ-ները կհենվեն պաշտոնական աղբյուրների վրա և սոցցանցերում չեն տարածի չստուգված տեղեկություններ, որոնք կարող են դառնալ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի աղբյուր և այս ողբերգությանը ազգամիջյան երանգ հաղորդել։