Պատրաստ եմ իմ նախընտրական շտաբներից մեկը տրամադրել Արմեն Աշոտյանին

Պատրաստ եմ իմ նախընտրական շտաբներից մեկը տրամադրել Արմեն Աշոտյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, պատգամավորության թեկնածու Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի որ պարոն Armen Ashotyan-ը խոսեց անակնկալներից ու շտաբեր բացելու վերաբերյալ մտահոգություններ հայտնեց, ցանկանում եմ պատասխան անակնկալը մատուցել՝ չսպասելով դեկտեմբերի 9-ին:

Առաջադրված լինելով նույն 4-րդ ընտրատարածքում և ելնելով սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունից՝ պատրաստ եմ իմ նախընտրական շտաբերից մեկը տրամադրել պարոն Աշոտյանին՝ իր ընտրողների վախերը ցրելու և վստահություն հաղորդելու նրանց, եթե իհարկե իրականում նման բան գոյություն ունի»: