«Պրն. Օսիպյան, արդյո՞ք սա է ոստիկանության լիազորությունների շրջանակում գործելը»

«Պրն. Օսիպյան, արդյո՞ք սա է ոստիկանության լիազորությունների շրջանակում գործելը»

Երեւանի քաղաքապետարանի «Լույ»ս խմբակցության ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության Եվ ոստիկանապետի գործունեության մասին մի երկու բառ

Արաբկիր վարչական շրջանի ոստիկանությունը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, իսկ ոստիկանապետը սատարում է ապօրինի գործունեությունները։ 

Իրավաբանների հավաստմամբ, ինչպես նաև օրենքով, ոստիկանությունն իրավունք չունի վտարում իրականացնել առանց դատական ակտերի հարկադիր կատարման ակտի, ինչին հակադրվում է Արբկիրի  ոստիկանությունը։ 

Այսինքն, վտարում իրականացնում է ոչ թե ոստիկանությունը, այլ ԴԱՀԿ-ն՝ այն էլ համապատասխան վճիռ ունենալու դեպքում, ինչը չունի։

Պրն. Օսիպյան, արդյո՞ք սա է ոստիկանության լիազորությունների շրջանակում գործելը։ Սա՞ է Ձեր ոստիկանությունը «Նոր Հայաստանում»։ Արդյո՞ք օրինական է Ձեր ոստիկանների «ներքին համոզմունք» արտահայտությունը։ Երբվանի՞ց եք գործում ներքին համոզմամբ։ 

Մնացյալի և ոստիկանության այլ ասպեկտով անգործության մասին խոստանում եմ հաջորդիվ խոսել»։