Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց՝ նիստերն անցկացնել հիվանդանոցում

Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց՝ նիստերն անցկացնել հիվանդանոցում

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ գործով նիստը: Ինչպես տեղեկացրել ենք՝ նիստին Ամիրյանը ներկա է, իսկ Գրիգորյանը՝ ոչ, նա հիվանդանոցում է: 
Նիստին պաշտպանական կողմը միջնորդեց նիստերն անցկացնել արտագնա՝ հիվանդանոցում, որպեսզի իր պաշտպանյալը եւս կարողանա մասնակցել նիստին: Այդ միջնորդությունը դատարանը չքննեց՝ ժամանակավրեպ լինելու պատճառով:

Դրանից հետո պաշտպանական կողմը ցանկացավ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, որի համար խնդրեց երկու ժամ՝ պատրաստվելոu համար: Դատարանը պաշտպաններին ներկայացրեց կես ժամ ժամանակ:

Այժմ նիստը ընդմիջվել է:

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր տեղի է ունենում Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական նիստը, որտեղ քննարկվում է Գրիգորյանի խափանման միջոց կալանավորման հիմնավորել լինել-չլինելու հարցը: 

Հիշեցնենք՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: