Թափոնների մնացորդները վերափոխելով արվեստի օբյեկտների (լուսանկարներ)

Տասն օր շարունակ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում անցկացվեց Eco Art AiR, որի նպատակն էր նպաստել սոցիալ-քաղաքական, մշակութային ու տնտեսական խնդիրների լուծմանը, որոնք պրոյեկտված են էկոհամակարգի վրա: 

Այսօր էկոլոգիան քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային քննարկումների կենտրոնում է: Այն ժամանակակից արվեստ կերտելու ճանապարհ է նաև վերամշակված արվեստի քիչ թե շատ սահմանված որոշակի շարժման միջոցով: 

Eco Art AiR- ը TAI-ի նոր արվեստի ծրագիրն է, որը արվեստի, էկոլոգիայի և կայուն կենսակերպի խաչմերուկում արմատացած միջդիսցիպլինար արվեստի կացարան է: 

Eco Art AiR-ը հնարավորություն տվեց ժամանակակից արվեստագետներին (Արվեստագետներ՝ Հասմիկ Ավետիսյան, Սիրանուշ Աղաջանյան, Ռուզան Պետրոսյան, Հովնան Քարտաշյան, Էդգար Ամրոյան, Արաքս Սահակյան, Մարգարիտա Ղազարյան, Ռամոն Ռիկո Կարպենա, ծրագրի ղեկավար՝ Լիլիթ Ստեփանյան) 10 օր շարունակ ապրել ու ստեղծագործել Թալին քաղաքում՝ վերափոխելով եւ տրանսֆորմացնելով շրջակա միջավայրը վնասող առարկաներն ու թափոնների մնացորդները արվեստային օբյեկտների: 

Էկո մատերիալիզմի համադրումն ու միաձուլումը տարբեր մեդիաների հետ՝ առաջացրին ամենատարբեր տեխնիկաներով աշխատանքեր՝ վիդեո արտ, ինստալյացիա, կոլաժ, խճանկար և արվեստի այլ տեսակներ: Շրջակա միջավայրի պահպանման ու վերամշակման արվեստի շարժման համադրումը արտացոլվեց վերջնական արդյունքներում: