Մի օգտագործեք «Լեռնային Ղարաբաղ» եզրը. Ադրբեջանի ՊՆ-ն՝ ՌԴ ՊՆ-ին

Մի օգտագործեք «Լեռնային Ղարաբաղ» եզրը. Ադրբեջանի ՊՆ-ն՝ ՌԴ ՊՆ-ին

«Ցավով արձանագրում ենք, որ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված ՌԴ խաղաղապահ զորախմբի պաշտոնական տվյալների մեջ ադրբեջանական բնակավայրերի անունները դեռևս նշվում են հորինված հայկական տեղանուններով»։

Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ԱՊԱ-ն։

«Բացի այդ, նաև անցանկալի երևույթ է, որ Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանը նշված ռեսուրսի վրա մշտապես հիշատակվում է որպես «Լեռնային Ղարաբաղի տարածք»։

Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի բնակավայրերի ցանկը և քարտեզը՝ ադրբեջանական տեղանուններին համապատասխանող անվանումներով, Ադրբեջանի կողմից պաշտոնապես ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին և ներկայիս հրամանատարությանը։ 

Կոչ ենք անում Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը համապատասխան հաղորդագրություններում ճիշտ նշել մեր երկրի բնակավայրերի անվանումները, որոնք նշված են մեր պաշտոնական դիմումում։

Եզրափակելով ռուսական կողմի ուշադրությանն ենք ներկայացնում, որ ադրբեջանական բնակավայրերի պաշտոնական անվանումները, որոնք 2022 թվականի նոյեմբերի 26-ի իրենց պաշտոնական հայտարարության մեջ նշված են որպես «Մարդակերտ» և «Մարտունի», համապատասխանաբար ԱԳԴԵՐԵ և ԽՈՋԱՎԵՆԴ են»,-ասված է հաղորդագրության մեջ։