Ռուսաստանը թույլ չի տա, որ միջամտեն Բելառուսի ներքին գործերին․ Վյաչեսլավ Վոլոդին

Ռուսաստանը թույլ չի տա, որ միջամտեն Բելառուսի ներքին գործերին․ Վյաչեսլավ Վոլոդին

Ռուսաստանը թույլ չի տա, որ Միացյալ Նահանգները, Գերմանիան, Լեհաստանը եւ Լիտվան միջամտեն Բելառուսի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Պետդումայի աշնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստի ընթացքում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Նա մանրամասնել է, որ արտասահմանյան ընդդիմախոսները ցանկանում են ամենաթողությամբ զբաղվել ռուսական սահմանների մոտ, այդ թվում նաեւ միջամտել Բելառուսի սուվերեն գործերին։ «Մենք չենք կարող դա թույլ տալ։ Միացյալ պետությունը, ՀԱՊԿ անդամակցությունը, մեր եղբայրական ժողովուրդը։ Թող նրանք իրենք իրենց որոշեն, թե ով պետք է լինի իրենց մոտ նախագահ կամ ինչպիսի պառլամենտ պետք է լինի։ Սակայն միջամտել ամերիկացիներին, լիտվացիներին, լեհերին, գերմանացիներին թույլ չենք տա»,- ասել է Վոլոդինը։