Ռուսաց լեզուն պետք է բոլորն իմանան եվրասիական տարածքում․ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր

Ռուսաց լեզուն պետք է բոլորն իմանան եվրասիական տարածքում․ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր

Ռուսաց լեզուն հանդիսանում է ազգամիջյան հաղորդակցության լեզու եւ վերջինս պետք է իմանան բոլորը եվրասիական տարածքում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիբեկ Սիզդիկովան։ Նա համոզմունք է հայտնել, որ ռուսաց լեզվի իմացությունը անհրաժեշտություն է եվրասիական տարածքում, քանի որ ինֆորմացիոն հոսքերը մեծավ մասամբ ռուսալեզու աղբյուրներից են։ Այն, ըստ պրոֆեսորի, օգնում է եվրասիական տարածքում ձեռքը պահել զարկերակի վրա ներկայիս հարափոփոխ աշխարհում։ Սիզդիկովան նկատել է, որ մի քանի լեզվի իմացությունը քաջալերելի է՝ մեկը շփման համար, մյուսը՝ աշխատանքի եւ երրորդը՝ գրականության։