10 տարվա հանցավոր անտարբերություն, թե՞...

10 տարվա հանցավոր անտարբերություն, թե՞...

Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքում առկա են մի շարք բնակարաններ, որոնք գտնվում են տարբեր գերատեսչությունների հաշվեկշռում։

Գյումրու համայնքապետարանի հաստատմամբ դրանցից 8-ը՝ որոնք գտնվում են Մուշ թաղամասում և 10 տարուց ավել բնակեցված չեն, գտնվում են ՊՆ հաշվեկշռում։ Այսինքն նշված թաղամասը շահագործման հանձնելու պահից առ այսօր այդ բնակարանները չեն օգտագործվել:

Միևնույն ժամանակ անօթևաններին բնակարաններով ապահովման խնդիրը Գյումրիում շարունակում է առաջնային մնալ, դրան գումարվել են նաև այն զոհված զինծառայողների ընտանիքները, ովքեր ապրում են վարձակալած բնակարաններում կամ տնակներում։

Ուստի անհապաղ անհրաժեշտ է պետական համապատասխան կառույցների և Գյումրու համայնքապետարանի կողմից կազմակերպել գործընթաց՝ նշված բնակարանները հաշվառելու և կարիքավորներին բաշխման գործընթացը անաչառ կազմակերպելու համար։

Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար  Վարդևան Հակոբյան