Խափանումներ Google-ի աշխատանքում

Խափանումներ Google-ի աշխատանքում

Google-ի եւ Google Drive-ի մի շարք երկրների օգտատերեր դժգոհել են այս ծառայությունների աշխատանքում ի հայտ եկած խափանումներից։ Այս մասին հայտնում է Downdetector կայքը որը մասնագիտացած է հայտնի համացանցային ռեսուրսների աշխատանքի որակն ուսումնասիրելու մեջ։ Ըստ այդմ, հիմնական դժգոհությունները հնչել են Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Իսպանիայից։ Մեծավ մասամբ դժգոհությունները կապված է օգտահաշիվ մուտք գործելու դժվարությունների հետ։ Դժգոհություններ կան նաեւ որոնման համակարգի աշխատանքից։ Կան նաեւ այլ դժգոհություններ։