Հայտնել է, որ մտադիր են ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհել

Հայտնել է, որ մտադիր են ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհել

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային, որ Եվրամիությունը, դատելով միության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ եղած տրամադրություններից, մտադիր է Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ՝ Բրյուսելում հունիսի 23-24-ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։

Այս մասին Բորելը գրել է իր թվիթերյան էջում։ ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Քլեման Բոնն էլ հայտնել էր ավելի վաղ, որ միության ներսում ձեւավորվել է քաղաքական կոնսենսուս, կապված Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հետ կապված։