«Վրաստանը պետք է պատասխան տա»․ ի՞նչ է ասել Հարավային Օսիայի նախագահը

«Վրաստանը պետք է պատասխան տա»․ ի՞նչ է ասել Հարավային Օսիայի նախագահը

«Վրաստանը պետք է ճանաչի իր պատասխանատվությունը 2008 թվականին Հարավային Օսիայի դեմ ագրեսիայի համար և աշխատանքներ տանի պետական ​​սահմանների սահմանազատման ուղղությամբ»։ 
Այս մասին հայտարարել է չճանաչված Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը։

«Առաջին հերթին Վրաստանը պետք է ճանաչի իր պատասխանատվությունը կատարված ագրեսիայի և ռազմական հանցագործությունների համար, ստորագրի համաձայնագիր ստորագրի՝ ուժի չկիրառման մասին և համատեղ աշխատանք տանի Հարավային Օսիայի հետ պետական ​​սահմանների սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»,- նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։

Գագլոևի պնդմամբ, այդ ամենից հետո միայն հնարավոր կլինի խոսել հարաբերությունների հաստատման հեռանկարների մասին։ Չճանաչված հանրապետության ղեկավարի խոսքով, քանի դեռ սպառնալիքը պահպանվում է և բացակայում են չհարձակվելու մասին իրավական երաշխիքները, այլ բանի մասին խոսելն անիմաստ է։

Հավելենք, որ Վրաստանը չի ճանաչում Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ և դրանք համարում է իր տարածաշրջանները։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու գաղափարը դեռ արդիական է, «և կարող է իրականացվել, եթե դրա համար լավ պատճառներ լինեն»։ Նա ընդգծել է, որ Արևմուտքը պետք է իմանա, որ 2008 թվականին Ռուսաստանը դադարեցրեց հարձակումը Թբիլիսիի վրա՝ հասնելով ի հայտ եկած սպառնալիքների վերացմանը և ստեղծելով անվտանգության բավարար երաշխիքներ։