Ադրբեջանում ռուսական դեսպանն այցելել է Շուշի 

Ադրբեջանում ռուսական դեսպանն այցելել է Շուշի 

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարիկովն այցելել է Շուշի։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը։ Դեսպան Բոչարիկովի հետ Շուշի է այցելել նաեւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։ Նրանք ծանոթացել են քաղաքի վիճակի հետ, բնականաբար մանրամասնորեն ներկայացվել է, թե «ինչպիսի ավերածություններ են գործել օկուպանտ հայերը ադրբեջանական մշակութային մայրաքաղաքում»։

Թե ինչպես է այդ «պատմություններին» արձագանքել մեր ռազմավարական դաշնակից երկրի դեսպան Բոչարիկովը, հայտնի չէ։