«Վեոլիա ջուրը» տուգանվեց 10 միլիոն դրամով՝ 154 անգամ պայմանագիր խախտելու համար

«Վեոլիա ջուրը» տուգանվեց 10 միլիոն դրամով՝ 154 անգամ պայմանագիր խախտելու համար

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի 3-րդ հարցը «Վեոլիա ջուր» ընկերության նկատմամբ 10 միլիոն դրամի տուգանք կիրառելու հարցն էր։ Ընկերությունը ջրամատակարարման ու ջրահեռացման համարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018-ի 3-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիտորիգի արդյունքներից պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի՝ 2016թ․ հաստատված, խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման՝ կեղտաջրերի մաքրման, ծառայությունների մատուցման կանոնների մի շարք կետերով սահմանված ժամկետները։

Խախտումների փաստերի ուսումնասիրման նպատակով 2018-ի տարեվերջին հանձնաժողովի կողմից հարուցվել էր վարչական վարույթ, որը պարզել էր, որ ջրամատակարար ընկերությունը 154 դեպքում և անգամ խախտել է դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման։ Հարցը քննելուց հետո եղավ միաձայն քվեարկություն, և ընկերությունը տուգանվեց 10 միլիոն դրամով։