Պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Համացանցում նախաձեռնություն է մեկնարկել, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պահանջը ձևակերպվել և հրապարակվել է change.org կայքում.

«Տևական ժամանակ է, ինչ ԿԳՄՍ նախարարությունը գտնվում է մի մարդու ձեռքերում, ով բազմիս ապացուցել է ոլորտում դրական փոփոխություններ իրականացնելու իր անկարողությունը: Վերջին ժամանակներս չեն դադարում տարբեր օղակների կողմից նախարարի հասցեին հնչեցվող մեղադրանքները կապված ՝
- ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պետության հաշվին ֆինանսավորելու և պրոպագանդելու,
- դպրոցների ծրագրային խնդիրներին դեռեւս լուծում չտված հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները բուհերից հանելու,
- ՀՊՏՀ ուսանողների կողմից բարձրաձայնվող խնդիրն արհամարհելու,
- ԵՊՀ ուսանողների խնդրին լուծում չտալու,
- առարկայական ծրագրերի մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքներ չիրականացնելու և նմանատիպ այլ քայլերի հետ։
Հաշվի առնելով նման էական հարցերի նկատմամբ անսկզբունքային վերաբերմունքը՝ պահանջում ենք կարևորագույն 4 ոլորտները լիովին ձախողած կադրի՝ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը:»