Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանի խոսքերը կրկնելու համար

Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանի խոսքերը կրկնելու համար

Ոստիկանության լարտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Hraparak.am-ին հայտնեցին, որ «Ադեկվատ»-ներից Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել է Կենտրոնի ոստիկանություն սպառնալիքներ հնչեցնելու համար։

Հիշեցնենք, որ քիչ առաջ տարածվել էր տեսանյութ, որից երևում էր, որ Դանիելյանը ձեռնաշղթաներով ոստիկանների ուղեկցությամբ տարվում է։

Նշենք, որ դրանից ավելի առաջ «Հրապարկը»-ը դեպքի մանրամասները փորձել է ճշտել
Նարեկ Մալյանից, որը տեղյակ չէր, բայց ասաց, որ գնում է Կենտրոնի ոստիկանություն։

Փոխարենը Դանիելյանի հետ կուսակցություն ստեղծող լրագրող Լիկա Թումանյանը մանրամասնեց, որ Դանիելյանը ձեռնաշթղթաներով բերման է ենթարկվել երեկ ասուլիսին կրկնելով այն խոսքերը, որն ասել էր Ջիվան Գասպարյանը Բակո Սահակյանի հասցեին։ Միայն թե այս դեպքում ասվել է, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք է ցխել։

«Պայմանական օրինակ բերելով։ Այսօր վեց ոստիկան և 3 քաղաքացիական հագուստով մարդ առանց մուտքի թույլտվություն ստանալու ուղղակի ներխուժել են գրասենյակ, ձեռնաշթղթաներով կալանել են Արթուր Դանիելյանին՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու մեղադրանքով։ Սակայն այստեղ ակնհայտ է, որ օրենքը կիրառվում է կամընտրովի և երկակի ստանդարտներով, որովհետև եթե նույն հայտարարության համար Ջիվան Ավետիսյանը ձեռնաշթղաներով չի կալանվում և նրան մեղադրանք չի առաջադրվում, ապա ինչ իրավունքով և ինչ սկզբունքով է դա արվում Արթուր Դանիելյանի նկատմամբ։ Ակնհայտ է, որ իշխանություններն օգտագործում են դատական համակարգն ու օրենսդրական դաշտը որպես սեփական շահերի սպասարկու։ Եվ այստեղ խոսք չի կարող լինել ժողովրդավար պետության մասին։ Սա հերթական շղթան է նրա, թե ինչպես է իշխանությունը վարվում դատական և օրենդիր դաշտի հետ»։

Հիմա Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը Ոստիկանության կենտրոնի բաժնում է։

Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։