Երեւանում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը

Երեւանում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը

Երեւանում, նախկին «Միկա» մարզադահլիճում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը: Խաղարկությանը մասնակցել են 72 մարզիկ: Ըստ մասնագետների, ստուգատեսը նպաստել է մեծահասակաների հավաքականը համալրած երիտասարդ ըմբիշների մրցափորձի հարստացմանը:

2019-ի հունվարի 17-ից Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում կսկսի նոր մրցաշրջանի նախապատրաստական ուսումնամարզական առաջին հավաքը: