Փորձել են առեւանգել Դաքա-Դուբայ թռիչքն իրականացնող ինքնաթիռը

Փորձել են առեւանգել Դաքա-Դուբայ թռիչքն իրականացնող ինքնաթիռը

Անհայտ անձը փորձել է առեւանգել Biman Bangladesh Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Gulf Business-ը։ Ինքնաթիռը իրականացրել է Դաքա-Դուբայ թռիչքը, միջանկյալ կանգ առնելով Չիտագոնգ քաղաքում։ Պարբերականը նշում է, որ առեւանգման փորձ կատարած անձը փորձել է ինքնուրույն ղեկավարել ինքնաթիռը, սակայն օդաչուն արտակարգ վայրէջք է կատարել Չիտագոնգում։ Reuters-ը հաղորդում է, որ ուժայինները կարողացել են ինքնաթիռի բոլոր 142 ուղեւորներին դուրս բերել ինքնաթիռից։ Gulf Business-ը հաղորդում է նաեւ, որ ինքնաթիռում բացի ուղեւորներին անձնակազմի երկու անդամները կարող են լինել, ինչպես նաեւ՝ իրավապահները։ Անվտանգության ուժերը շրջապատել են օդանավակայանը։ Ի վերջո ձերբակալվում է օդանավի առեւանգման փորձ կատարողը։ Ինչպես հայտնում է bdnews24.com-ը, ենթադրյալ հանցագործը ատրճանակով սպառնացել է օդաչուին։