Վրաց պատրիարքի մոտ առողջական խնդիրներ են ի հայ եկել

Վրաց պատրիարքի մոտ առողջական խնդիրներ են ի հայ եկել

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը չի կարողացել քարոզ խոսել Թբիլիսիի Ս Երրորդության Սամեբա տաճարում, քանի որ իրեն վատ է զգացել։ Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստակայնը, վկայակոչելով Վրաց պատրիարքարանի բժշկի տարածած հայտարարությունը։ Ըստ հրապարակման, առավոտվանից Իլյա 2-րդը ներկա է եղել պատարագի արարողությանը, սակայն վատ է զգացել իրեն։ Պատրիարքին տեղափոխել են նախ հանգստի սենյակ, որը գտնվում է տաճարում, ապա իր կեցավայր։ Ըստ պատրիարքի բժշկի Վրաց Ուղղափառ եկեղեցու գահակալի մոտ եղել է գլխապտույտ, դիսկոմֆորտ վիճակ։ Բժշկական միջամտության հարկ չի եղել, թեեւ նաեւ սրտաբան է հրավիրել։