Բաքվում նույն դպրոցի երկու ուսուցիչների ծեծկռտուքի գործը հասել է դատարան

Բաքվում  նույն դպրոցի երկու ուսուցիչների ծեծկռտուքի գործը հասել է դատարան

Բաքվում մեծ աղմուկ հանած ուսուցիչների ծեծկռտուքի գործը հասել է դատարան։ Այս մասին գրում է ադրբեջանական Report լրատվական կայքը։ Հիշեցնենք, որ Բաքվի դպրոցներից մեկի երկու կին ուսուցիչների միջեւ վեճ էր ծագել, որն այնուհետեւ վերաճել էր կանացի ծեծկռտուքի մեծ արձագանք գտնելով ադրբեջանական մամուլում եւ սոցցանցային սեգմենտում։ Ծեծկռտուքում «չափազանց աչքի ընկած» ուսուցչուհու հանդեպ նույնիսկ կալանավորման որոշում էր կայացվել՝ մինչդատական փուլում գործի քննության անխաթար ընթացքն ապահովելու համար։ Դատական լսումները կմեկնարկեն մարտի 6-ից։