«Սուրեն ջան, սիրուն չի 2»

«Սուրեն ջան, սիրուն չի 2»

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, հերթական գրառումն է կատարել Տարածքային կառավարման և նեթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված՝ այն վերնագրելով «Սուրեն ջան, սիրուն չի 2»։

«Սուրեն ջան, արդեն երկրորդ անգամն է հրապարակայնորեն ձեր Կառավարությանն եք վերագրում նախորդ իշխանության օրոք կյանքի կոչված ծրագրերը: Նախորդ անգամ Կապանի օդանավակայանն էր, այս անգամ` Գորիսի հրապարակի կառուցումը, որն իրականություն չէր դառնա, եթե չլիներ Գորիսի համայնքապետարանի աջակցությունը, Առուշանյանների ընտանիքի ու ԶՊՄԿ-ի մեծածավալ ներդրումները: Կրկին հորդորում եմ դրսևորել բավականաչափ քաջություն և խոստովանել, որ նախորդ կառավարությունների կատարած աշխատանքը ձեզ վերագրելը, ամեն դեպքում, սիրուն չի, Սուրեն ջան»: