Այսօր Դինքի Ծննդյան օրն է

Այսօր Դինքի Ծննդյան օրն է

Լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքն այսօր կդառանր 65 տարեկան: Ծնվել է Մալաթիայում, 1954 թ. սեպտեմբերի 15-ին: Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր»: